Ուրբաթ , 19 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Նովոսիբիրսկում հայկական համարներով ավտոմեքենայից կրակել են հայի վրա

    Նովոսիբիրսկում հայկական համարներով ավտոմեքենայից կրակել են հայի վրա

    Նովոսիբիրսկում հայկական համարներով ավտոմեքենայից կրակել են հայի վրա
    Հունիս 26, 2019 10:46 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երեքշաբթի Նովոսիբիրսկում հրաձգություն է կատարվել ծագումով Հայաստանից անձանց մասնակցությամբ: Գոգոլի փողոցի շրջանում գնդակահարվել է 41-ամյա Անդրանիկ Մուրադյանը: Կրակոցները կատարել են անհայտ մարդիկ՝ հայկական համարներով Nissan ավտոմեքենայի միջից: Այս մասին տեղեկացնում է NGS.RU պորտալը:

    Տուժածին փորձել են հիվանդանոց տեղափոխել, բայց նա մահացել է: «Մուրադյանը բազմաթիվ թափանցող վերքեր է ստացել կրծքավանդակի շրջանում՝ սրտի վնասումով, վեջույթներին, որովայնին եւ գլխին»,- նշված է հաղորդագրության մեջ:

    Ներկայումս դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները: Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են 10 պարկուճ: Սկսվել են հանցագործների որոնումները:

     


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top