Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Բժիշկ » Նշաններ, որոնք հուշում են երեխայի սեռը

    Նշաններ, որոնք հուշում են երեխայի սեռը

    Նշաններ, որոնք հուշում են երեխայի սեռը
    Հուլիս 18, 2019 16:38 Բժիշկ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հնում  ապագա ծնողները պետք է սպասեին իրենց զավակի լույս աշխարհ գալը՝ նրա սեռն իմանալու համար:

    Այսօր  գոյություն ունեն երեխայի սեռը որոշելու բազմաթիվ եղանակներ՝ սկսած ժողովրդական նշաններից մինչև հին չինական աղյուսակներ և ժամանակակից բժշկական միջամտություններ:  Ձեզ ենք ներկայացնում երեխայի սեռը որոշող ամենապարզ, ոչ գիտական, բայցև հավաստի և տարիներով փորձված ժողովրդական նշանները:

    Զույգը աղջիկ կունենա, եթե՝

    - մայրը տգեղացել  է, առաջացել  են պզուկներ

    - հայրը սկսել է քաշ հավաքել

    - մոր սիրտը  քաղցր  է ուզում

    - ապագա մայրը տառապում է առավոտյան սուր սրտխառնուքից

    - ծնողների տարիքը ավելի քան 40 է

    - եթե ամուսնական մատանին որովայնի  վրա կախելիս այն շարժվում է առաջ-հետ:

    Զույգը տղա կունենա, եթե՝

    - մայրը գեղեցկացել է

    - առաջացել է ձեռքերի չորություն, ոտնաթաթերը սառչում են

    - սիրտն ուզում է աղի ու թթու

    - մայրը սթրես է տանում

    - ախորժակը բացվել  է

    - եթե ամուսնական մատանին որովայնի  վրա կախելիս այն շարժվում է շրջանաձև:

    Եթե երեխային ցածր եք կրում, կունենաք տղա, եթե բարձր՝ աղջիկ կծնվի: Ինչպես նաև գոյություն ունի կարծիք, որ  եթե ապագա մոր փորը սուրուլիկ է, տղա կծնվի, իսկ ավելի կլորավուն՝ աղջիկ:

    Սակայն ինչպես նշում են մասնագետները, որովայնի ձևը որոշվում է մկաններով, արգանդի տոնուսով և երեխայի  դիրքով, այլ ոչ թե փոքրիկի սեռով:

    Համաձայն վերջին տվյալների, կրծքի ծավալը ապագա երեխայի սեռի լավագույն ցուցիչն է: Աղջիկ ունեցող կանանց կուրծքը հղիության ժամանակ ավելի է մեծանում (միջինը 8  սմ-ով), քան տղա ունեցող կանանց կուրծքը (միջինը 6,3  սմ-ով): Սա բացատրվում է  այն հանգամանքով, որ տղաներն ավելի  շատ  են տեստոստերոն արտադրում և  մորից ավելի  շատ էներգիա են պահանջում, ինչը կուրծքն ավելի շատ  է ճնշում:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top