Չորեքշաբթի , 22 Մայիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Նուբարաշենի աղբանոցում հրդեհ է բռնկվել

    Նուբարաշենի աղբանոցում հրդեհ է բռնկվել

    Նուբարաշենի աղբանոցում հրդեհ է բռնկվել
    Մայիս 15, 2019 23:26 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մայիսի 15-ին՝ ժամը 09:33-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբանոցի հրդեհը մարելու համար անհրաժեշտ է օգնություն:

    Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:33-ին, մարվել՝ 17:07-ին: Այրվել է աղբ (մոտ 230 խմ):

    Ժամը 17:23-ից 20:00-ը հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն:

    Հրեդհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Սանիթեք» ՍՊԸ-ի երեք ջրատար և քաղաքապետարանի մեկ տրակտոր:

     


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top