Ուրբաթ , 19 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Նվազեցնել մեքենաների շարժման արագությունը. քաղաքապետի առաջարկը

    Նվազեցնել մեքենաների շարժման արագությունը. քաղաքապետի առաջարկը

    Նվազեցնել մեքենաների շարժման արագությունը. քաղաքապետի առաջարկը
    Հունիս 26, 2019 13:36 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու նիստում ասաց, որ Երեւանը բավականին վտանգավոր է հետիոտնի եւ վարորդի համար: «Ըստ իս՝ գլոբալ պետք է լուծվի խնդիրը: Քաղաքապետարանի նախաձեռնությանը պետք է միանան ոստիկանությունն ու այլ գերատեսչություններ: Նախեւառաջ բոլոր անցումներում պետք է լինի հատուկ լուսավորություն: Հանձնարարականն արդեն տրվել է: [Քաղաքապետի առաջին տեղակալ] Հրաչյա Սարգսյանի հետ աշխատում ենք: Միանգամից չենք  կարող լուսավորել ամբողջը քաղաքը: Գույքագրելու ենք ամենամութ անցումները, որոնք պետք է լուսավորվեն»,- մանրամասնեց քաղաքապետը:

    Հայկ Մարությանի երկրորդ առաջարկն էր այլ քաղաքների օրինակով նվազեցնել մեքենաների շարժման արագությունը՝  60 կմ/ժամը դարձնել 50 կմ/ժամ: «Այս առաջարկը պետք է քննարկել»,- ասաց նա, ապա հորդորեց ավագանու անդամներին սա քննարկել:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top