Հինգշաբթի , 27 Հունիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Օպերայում ռումբ չի հայտնաբերվել. մանրամասներ

    Օպերայում ռումբ չի հայտնաբերվել. մանրամասներ

    Օպերայում ռումբ չի հայտնաբերվել. մանրամասներ
    Մայիս 19, 2019 17:47 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մայիսի 19-ին, ժամը 13:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, կինոլոգիական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

    Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները տարհանել են հանդիսատեսներին և աշխատակիցներին: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացիներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

    Ոստիկանության կինոլոգիական խումբը շենքում իրականացրել է տեղազննում. ռումբ կամ այլ վտանգավոր սարքեր չեն հայտնաբերվել:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top