Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Sunny
    25°
    Home » Լուրեր » «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը

    «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը

    «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը
    Սեպտեմբեր 12, 2018 11:12 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՕԵԿ-ը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

    «ՕԵԿ-ը մի կողմից իր մտահոգությունն է հայտնում, իսկ մյուս կողմից իր զորակցությունն է արտահայտում ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին` այսօր համացանցում հայտնված գաղտնալսման առնչությամբ:

    Կոչ ենք անում իրավապահ մարմիններին միջոցներ ձեռնարկել գաղտնալսման հեղինակներին բացահայտելու առնչությամբ, որով փորձ է արվում հարված հասցնել երկրի ուժային կառույցների հեղինակությանը և ազդել երկրում սկիզբ առած կարևորագույն և աղմկահարույց բացահայտումների վրա:

    Միևնույն ժամանակ կուսակցությունը իր անվերապահ աջակցությունն է հայտնում կառավարությանը և իրավապահ մարմինների ղեկավարներին ու աշխատակիցներին, կոչ անելով հետևողականորեն շարունակել մարտի 1-ի լիակատար բացահայտման, երկիրը կողոպտած, կոռուպցիայի, թալանի և գանձագողության մեղավորների հայտնաբերման և պատասխանատվության կանչելու գործում: Հույս ենք հայտնում, որ այս դիպվածը էլ ավելի նպատակային կդարձնի մեր ողջ իրավապահ համակարգի գործունեությունը քրեական և կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու համար»:

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top