Երկուշաբթի , 26 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Օսիպյանը չի բացառում՝ դավադրություններ կարող են լինել

    Օսիպյանը չի բացառում՝ դավադրություններ կարող են լինել

    Օսիպյանը չի բացառում՝ դավադրություններ կարող են լինել
    Մայիս 23, 2019 13:25 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ես իրավասու չեմ պետության ղեկավարի ասածի մասով որևէ պարզաբանում տալ։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դավադրությունների նախապատրաստման մասին հայտարարությանը։

    «Ես իրավասու չեմ պետության ղեկավարի ասածի մասով որևէ պարզաբանումներ տալ, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ոստիկանությունն անկախ ամեն ինչից անում է օրենքին համապատասխան քայլեր»,- ասաց ոստիկանապետը։

    Հարցին՝ արդյոք դավադրության կազմակերպման հետ կապված մտավախություն ո՞ւնի, ոստիկանապետը պատասխանեց՝ չեմ բացառում։

    Իսկ ի՞նչ մանրամասներ կհաղորդի․ «Եկեք այն տեղեկությունները, որ ունի ոստիկանությունը, այս պահին չհրապարակեմ»։


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top