Երկուշաբթի , 20 Մայիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Իրավական » Պարգեւավճարները՝ ԲԴԽ-ի ուշադրության կենտրոնում

    Պարգեւավճարները՝ ԲԴԽ-ի ուշադրության կենտրոնում

    Պարգեւավճարները՝ ԲԴԽ-ի ուշադրության կենտրոնում
    Ապրիլ 22, 2019 20:37 Իրավական, Լուրեր A+ / A-

    Ապրիլի 22-ին տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ա․ Զոհրաբյանը։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից:

     Խորհրդի նախագահ Գ․ Հարությունյանը քննարկման է ներկայացրել Ա․ Զոհրաբյանի՝ Խորհրդին ուղղված գրությունը, որում ներառված էին փաստաբանների որոշ դիտարկումներն ու առաջարկությունները՝ արդարադատական գործընթացների արդյունավետ կազմակերպման առնչությամբ։

    Բարձրացված խնդիրների վերաբերյալ կայացել է կառուցողական քննարկում, հնչել են առաջարկներ, ընդունվել համապատասխան որոշումներ։

    Դատական դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանումներին տրվել են հանձնարարականներ՝ քննարկման ընթացքում ներկայացված մի շարք հարցերի ուղղությամբ կատարելու լրացուցիչ ուսումնասիրություններ ու վերլուծություններ և դրանք ներկայացնել Խորհրդին։

    Արձանագրվել է նման քննարկումների կազմակերպման կարևորությունը և պայմանավորվածություն ձեռք բերվել դրանք դարձնել պարբերական:

    Որպես օրակարգային հարց՝ Բարձրագույն դատական խորհուրդն անդրադարձել է նաև Բարձրագույն դատական խորհրդի, դատավորների, Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների միջև պետական բյուջեով նախատեսված պարգևատրումների, դրամական խրախուսանքների և հատուկ վճարների հատկացման խնդրին։

    Խորհուրդը գտել է, որ նշված վճարների հաշվարկման հիմքում անհրաժեշտ է դնել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով և ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշմամբ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների համար առանձին տողով նախատեսված պարգևատրումների, դրամական խրախուսանքների և հատուկ վճարների ֆոնդերի և յուրաքանչյուր աշխատակցի փաստացի աշխատավարձի հարաբերակցությունը։


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top