Կիրակի , 18 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Պարզվել է Էրբիլում թուրք դիվանագետների վրա զենքով հարձակված անձի ինքնությունը

    Պարզվել է Էրբիլում թուրք դիվանագետների վրա զենքով հարձակված անձի ինքնությունը

    Պարզվել է Էրբիլում թուրք դիվանագետների վրա զենքով հարձակված անձի ինքնությունը
    Հուլիս 19, 2019 17:45 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի Էրբիլ քաղաքում Թուրքիայի հյուպատոսության աշխատակցների վրա զինված hարձակում գործած անձի ինքնությունը պարզվել է: Նա 992թ. Դիարբեքիրում ծնված Մազլում Դաղն է:

    Այդ մասին հայտնում է, Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ոստիկանությունը: Ոստիկանության կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

    «Հուլիսի 17-ին 3 մարդու կյանք խլած հարձակման դեպքի կապակցությամբ մեր աշխատանքները շարունակվում են: Մազլում Դաղի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել»:

    Ըստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության՝  թուրք դիվանագետները հարձակման էին ենթարկվել ռեստորանում: Ըստ ռեստորանի սեփականատիրոջ՝ հարձակումն իրականացրած անձը քաղաքացիական հագուստով է եղել։ Հարձակվողն այնուհետև դիմել է փախուստի։ Էրբիլից  այլ քաղաքներ տանող ճանապարհները փակվել էին։

    Նշենք, որ հարձակման հետևանքով  3 թուրք դիվանագետ էր սպանվել։ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի պետնախարար Այդըն Մարուֆի կարծիքով այդ հարձակումն ունեցել է քաղաքական նպատակ:

    Աղբյուրը՝ ermenihaber.am


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top