Ուրբաթ , 19 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Պատահար՝ Ախուրյան-Բասեն ճանապարհին. կա տուժած

    Պատահար՝ Ախուրյան-Բասեն ճանապարհին. կա տուժած

    Պատահար՝ Ախուրյան-Բասեն ճանապարհին. կա տուժած
    Հունիս 16, 2019 21:40 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հունիսի 16-ին, ժամը 16:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան-Բասեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ Ախուրյան-Բասեն ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի (վարորդ՝ Հ.Ս., ծնված 1992 թ.) ավտմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top