Հինգշաբթի , 27 Հունիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Պատահար՝ Կիևյան կամրջին. կան տուժածներ

    Պատահար՝ Կիևյան կամրջին. կան տուժածներ

    Պատահար՝ Կիևյան կամրջին. կան տուժածներ
    Մայիս 19, 2019 18:30 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մայիսի 19-ին, ժամը 09:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21099» (վարորդ՝ Գ.Մ., ծնված 2001 թ.) և «Mitsubishi» (վարորդ՝ Ս.Հ., ծնված 1956 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Գ.Խ.-ն, հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:

    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

     


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top