Շաբաթ , 20 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Պատգամավորի քննադատությունը տեղ հասավ. Աղաջանյանի պատասխանը

    Պատգամավորի քննադատությունը տեղ հասավ. Աղաջանյանի պատասխանը

    Պատգամավորի քննադատությունը տեղ հասավ. Աղաջանյանի պատասխանը
    Հուլիս 11, 2019 10:52 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը պատասխանել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի՝ «պադավատիզմի» մասին գրառմանը և քննադատությանը:

    Կառավարության աշխատակազմի ղեկավարը գրում է.

    Երեկ «Իմ Քայլը» ԱԺ խմբակցության պատգամավոր, իմ գործընկեր՝ Էդգար Առաքելյանը հրապարակավ դժգոհություն հայտնեց այսօրվա կառավարության նիստի օրակարգում ներառված #2 հարցի վերաբերյալ, պնդելով թե սույն որոշմամբ կառավարությունը ավելացնում է պետական մարմիններում ծառայողական ավտոմեքենաների թիվը 73-ով։ Իրականուն նման բան չկա և վերը նշծված որոշմամբ կառավարությունն ընդամենը կատարում է մեկ այլ կառավարության որոշման պահանջ, ըստ որի կառավարությունը սահմանում է պետական մարմինների ավտոմեքենաների առավելագույն թիվը։ Հաշվի առնելով, որ տեսչական մարմինները մինչ այս պահը ձևավորման փուլում են, փաստացի իրենց կողմից օգտագործվող ավտոմեքենաների թիվը (որը ևս կրճատվել է անսարք մեքենաների դուրս գրման արդյունքում) կառավարության որոշմամբ դեռևս հաստատված չէր։ Եվ ահա, այս որոշմամբ մենք կատարում ենք կառավարության համապատասխան որոշման պահանջը և դրանով երաշխավորում ենք տեսչական մարմիններում ավտոմեքենաների ավելացման բացառումը։

    Միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ ՊՎԾ-ն մոտ օրերս կստանա համապատասխան հանձնարարական, ըստ որի կգնահատվի պետական մարմիններում ծառայողական ավտոմեքենաների ԻՐԱԿԱՆ և նպատակային պահանջարկը, ինչպես նաև կստուգվեն Վարչապետի հանձնարարականի կատարման արդյունքները, ըստ որի պետական մարմիններում իրեն կցված ծառայողական ավտոմեքենա պետք է ունենա միայն տվյալ մարմնի ղեկավարը։


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top