Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Sunny
    25°
    Home » Լուրեր » Պետության համար խայտառակ երեւույթ էր. Գալուստ Սահակյանը՝ ձայնագրության մասին

    Պետության համար խայտառակ երեւույթ էր. Գալուստ Սահակյանը՝ ձայնագրության մասին

    Պետության համար խայտառակ երեւույթ  էր. Գալուստ Սահակյանը՝ ձայնագրության մասին
    Սեպտեմբեր 12, 2018 12:07 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին այսօր լրագրողները հարցրին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակման մասին: «Դա պետության համար խայտառակ երեւույթ  էր»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:

    Հարցին՝ ո՞ւմ  էր ձեռնտու հեռախոսազրույցը գաղտնալսելն ու հրապարակելը, ՀՀԿ պատգամավորն ասաց. «Այս տարիներին երեւույթներ չեն եղել, դժվարանում եմ մտածել այդ ուղղությամբ: Համենայնդեպս, դա վատ է մեր պետության համար»:

    Գալուստ Սահակյանի խոսքով՝ դժբախտություն է մեր պետության համար, երբ մարդիկ հեռախոսով որոշում են, թե հետագա գործողություններն ինչ պետք է անել, կարող էին հանդիպել եւ խոսել, ի՞նչ է նշանակում հեռախոսով խոսել, թե ի՛նչ գործողություններ են անելու:

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top