Ուրբաթ , 24 Մայիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Փարիզի Վերսալյան պալատի մոտակայքում ուժեղ հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

    Փարիզի Վերսալյան պալատի մոտակայքում ուժեղ հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

    Ապրիլ 23, 2019 21:49 Լուրեր, Միջազգային, Տեսանյութ A+ / A-

    Ֆրանսիայի Վերսալ քաղաքի հայտնի պալատային համալիրի մոտակայքում ուժեղ հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով տեղի ոստիկանության թվիթերյան հաղորդագրությանը:

    Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Պարկ դե Կլանյի փողոցում: Դեպքի վայրում աշխատում են փրկարարական ծառայությունները: Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է ավտոմեքենաների խանութում: Ներկա պահին այլ տեղեկություններ չեն հաղորդվում:

    Նշվում է, որ տուժողներ չկան: Սոցցանցում տարածված մի քանի տեսանյութերում երևում է երկինք բարձրացած ծխի հսկայական քուլաները:


    [wpbrzone id=9]
    scroll to top