Շաբաթ , 20 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Բժիշկ » «Փարոս» համակարգում ընդգրկված քաղաքացիները կստանան անվճար դեղորայք. shantnews.am

    «Փարոս» համակարգում ընդգրկված քաղաքացիները կստանան անվճար դեղորայք. shantnews.am

    «Փարոս» համակարգում ընդգրկված քաղաքացիները կստանան անվճար դեղորայք. shantnews.am
    Հուլիս 11, 2019 16:19 Բժիշկ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հուլիսի 1-ից «Փարոս» համակարգում ընդգրկված քաղաքացիները այսուհետ հնարավորություն ունեն պոլիկլինիկաներից կստանան նաև անվճար դեղորայք։ Շահառուների ցանկում ընդգրկված քաղաքացիները սոցիալական գնահատման համակարգում հաշվառված և 30.01-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներն են: Այս մասին հայտնում է shantnews.am-ը:

    Նոր կարգով ակնկալվում է թեթևացնել նաև հիվանդանոցների ծանրաբեռնվածությունն ու մեծացնել պոլիկլինիկաների դերը: Առողջապահության նախարարության տվյալներով` անվճար դեղորայքից կօգտվի մոտ 200 հազար քաղաքացի:
    Պոլիկլինիկաների դեղապահարաններում ու հատուկ սառնարաններում պահվող դեղորայքը մշտապես անվճար բաժանվում է շաքարային դիաբետով, էպիլեպսիայով, պարբերական հիվանդությամբ ու հաշմանդամության առաջին, երկրորդ կարգ ունեցող  անձանց, ովքեր ամսական մեկ կամ երկու անգամ դեղատոմսով, հատուկ կարգով, ստանում են համապատասխան չափաքանակը:

    Յուրաքանչյուր տեսակի դեղորայքի համար ամբուլատորիաների դեղատներում կան բացված հատուկ մատյաններ, որտեղ դեղագետը պարտադիր գրանցում է տրամադրված դեղորայքը, իսկ բոլոր դեղատոմսերը պահվում են որպես ստացական-փաստաթուղթ:

     

    Մանրամասները՝  սկզբնաղբյուր կայքում


    [wpbrzone id=9]
    scroll to top