Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Sunny
    25°
    Home » Լուրեր » «Փաստ». Կարեն Կարապետյանի նախաձեռնությունը Գյումրիում անավարտ է մնացել

    «Փաստ». Կարեն Կարապետյանի նախաձեռնությունը Գյումրիում անավարտ է մնացել

    «Փաստ». Կարեն Կարապետյանի նախաձեռնությունը Գյումրիում անավարտ է մնացել
    Սեպտեմբեր 11, 2018 11:00 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Փաստ» օրաթերթը հիշեցնում է, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման ժամանակ նախաձեռնել էր «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքը տուրիստական գոտու վերածելու ծրագիրը: Ստեղծվել էր «Կումայրի վերածնունդ» ներդրումային հիմնադրամը, իսկ առաջին ներդրողը ՀՀ վարչապետն էր: Իրենց ընտանիքի անունից 500 հազար դոլար ներդրման մասին էր հայտարարվել:

    «Բոլորը կհիշեն, թե ծրագրի շրջանակում ինչպիսի շուքով բացվեց վերանորոգված Ռուսթավելի փողոցը: Մեր տեղեկություններով, սակայն, այդքանով ամեն ինչ ավարտվել է»,- գրում է թերթը:

    Պարբերականի աղբյուրի փոխանցմամբ՝ նույն ծրագրի շրջանակներում հերթական՝ Գորկու փողոցի վերանորոգումը սկսվել է, բայց ավարտին չի հասել: Ավելին՝ այստեղ մայիսյան իրադարձություններից հետո որևէ շինաշխատանք չի կատարվում, գյումրեցիներն ասում են՝ արդեն մոտ երկու ամիս է՝ շինարար չեն տեսնում:

    Գյումրիում հուսով են, որ չվերանորոգված փողոցները գոնե կընդգրկվեն միջազգային ֆինանսավորմամբ իրականացվող այն ծրագրերում, որոնց շնորհիվ կառուցվում են հարակից փողոցները:

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top