Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Փրկարարները քաղաքացուն վնասվածքներով դուրս են բերել ձորից

    Փրկարարները քաղաքացուն վնասվածքներով դուրս են բերել ձորից

    Փրկարարները քաղաքացուն վնասվածքներով դուրս են բերել ձորից
    Հուլիս 20, 2019 11:00 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հուլիսի 19-ին, ժամը 18:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին քաղաքացին մնացել է քարերի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին քաղաքացին ընկել է ճանապարհին հարակից ձորը և հայտնվել քարերի վրա:

    Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից (մոտ 20 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top