Շաբաթ , 20 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » «Փյունիկ»-ը Եվրոպայի լիգայի առաջին խաղում խուսափեց պարտությունից

    «Փյունիկ»-ը Եվրոպայի լիգայի առաջին խաղում խուսափեց պարտությունից

    «Փյունիկ»-ը Եվրոպայի լիգայի առաջին խաղում խուսափեց պարտությունից
    Հուլիս 11, 2019 21:51 Լուրեր, Մամուլ A+ / A-

    Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Գյումրու քաղաքային մարզադաշտում մրցելով մակեդոնական «Շկուպի»-ի հետ կարողացավ խուսափել պարտությունից:

    Հանդիպման մեկնարկից ընդամենը 4 րոպե անց հայկական թիմն առաջ անցավ հաշվի մեջ: 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց  Էրիկ Վարդանյանը: Առաջին կեսում մակեդոնական թիմը կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունն, այնուհետ նաև առաջ անցնել հաշվի մեջ: Նախ 23 րոպեին աչքի ընկավ Բաջրամիին, հետո էլ Իլիեսկին: Թիմերն ընդմիջման գնացին 1:2 հաշով հօգուտ «Շկուպի»-ի:

    Երկրորդ կեսի մեկնարկում մակեդոնական թիմը խփեց նաև երրորդ գնդակը: Դուբլի հեղինակ դարձավ Բաջրամին՝ 1:3: «Փյունիկ»-ն անհավանական «քամբեք» ունեցավ:  80-րդ րոպեին Ժեստոկովը հաշիվը դարձրեց 2:3, իսկ 85-րդ րոպեին Էդգար Մանուչարյանը՝ 3:3:

    Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top