Կիրակի , 18 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » ՊՆ համարանիշներով «ԶԻԼ»–ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել

    ՊՆ համարանիշներով «ԶԻԼ»–ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել

    ՊՆ համարանիշներով «ԶԻԼ»–ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել
    Ապրիլ 11, 2019 23:05 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից դեպի Նախիջեւանի սահման տանող ճանապարհահատվածում գտնվող «Ծիրանի ձոր» վայրում ՀՀ ՊՆ համարանիշներով «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթեեւկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել․ հայտնում է Shamshyan.com-ը։

    Վթարի հետեւանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ կոտրվածքներով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն:

    Այս պահին դեպքի վայր են ժամանում ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի, Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Սյունիքի փրկարարական վարչության եւ ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խմբերը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորների կյանքին վտնագ չի սպառնում եւ օպերատիվ են գործել ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողներն ու Մեղրիի հիվանդանոցի բժիշկները: Այս պահին պարզում են նաեւ վիրավորների եւ վարորդի ինքնությունը:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top