Շաբաթ , 20 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Բժիշկ » Պոլիկլինիկաներում կտեղադրվեն մեծ ցանկեր՝ անվճար դեղերի և հետազոտությունների մասին

    Պոլիկլինիկաներում կտեղադրվեն մեծ ցանկեր՝ անվճար դեղերի և հետազոտությունների մասին

    Պոլիկլինիկաներում կտեղադրվեն մեծ ցանկեր՝ անվճար դեղերի և հետազոտությունների մասին
    Հուլիս 11, 2019 17:20 Բժիշկ, Հասարակություն A+ / A-
    Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը «ՀՀ»-ի հետ զրույցում դիմելով բնակչությանը՝ բարձրաձայնեց. «Հորդորում և խնդրում եմ՝ եթե առողջության պահպանման առաջնային օղակում պետպատվերի շրջանակում ներառված անալիզի համար ձեզ ուղղորդում են որևէ լաբորատորիա՝ այն վճարովի հիմունքներով կատարելու, խնդրում եմ զանգահարել 1-05 անվճար հեռախոսահամարին և ամենակոշտ արձագանքը կլինի Երևանի քաղաքապետարանի կողմից»։ Խոսքը վերաբերում է նաև դեղորայքի տրամադրման կարգի խախտմանը։ Այս մասին գրում է armenpress.am-ը:
    Մեր զրուցակիցը նշում է, որ բողոքներ ունենում են։ Օրինակ, խնդիր կար՝ պայմանավորված մինչեւ 7 տարեկանների համար պետության կողմից նախատեսված հատկապես վիտամին Դ-ի մասով։ Բաբինյանն ասում է, որ համապատասխան օղակները չէին տրամադրում կամ ոչ ամբողջությամբ էին տրամադրում. «Այսօր գնալու ենք թիվ 19 պոլիկլինիկա, ուսումնասիրենք խնդիրը։ Չեմ կարող ասել, թե դա մասսայական բնույթ է կրում, բայց ինչ-որ չափով խնդրահարույց է, օրինակ, թիվ 20 պոլիկլինիկայում, որտեղ ուսումնասիրություն ենք արել, բոլորից բացատրություն ենք վերցրել։ Անպայման կարգապահական տույժ է լինելու համապատասխան բժիշկների ու նաեւ ադմինիստրացիայի նկատմամբ»։
    Ստուգումներ են իրականացվել մանկական բաժանմունք ունեցող նաեւ մի քանի պոլիկլինիկայում։ Այդ դեպքում արդյունքները խնդրահարույց չեն եղել։
    Քաղաքապետարանի վարչության պետն ընդհանուր առմամբ արձանագրում է. «Խնդիրներ, բնականաբար, կան։ Չեն կարող չլինել։ Մենք էլ աշխատում ենք, որպեսզի դժգոհությունները հասցնենք նվազագույնի»։
    Այդ համատեքստում աշխատանքներ են տարվում քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Կամսար Բաբինյանը տեղեկացնում է, որ շուտով պոլիկլինիկաների տեսանելի հատվածներում փակցվելու են մեծ չափսերով ցանկեր։ Դրանք պատրաստ կլինեն ամենաուշը մյուս շաբաթվա ընթացքում։
    Այդ ցանկերի միջոցով ցանկացած քաղաքացու հասանելի կլինի տեղեկատվություն, թե որ դեղորայքից ու լաբորատոր հետազոտությունից կարող է անվճար օգտվել։ Բայց երբեմն խնդիր է առաջանում, եւ քաղաքացուն պոլիկլինիկայից տեղեկացնում են, որ այս կամ այն դեղը չունեն։ Մեր զրուցակիցը մեկնաբանում է. «Շատ դեպքեր ունենք, խոսքը հատկապես փոքր պոլիկլինիկաների մասին է, երբ դեղերի մրցույթ են հայտարարում, եւ քանի որ քանակը փոքր է, համապատասխան կազմակերպությունները չեն մասնակցում, եւ այցելուին ասում են՝ դեղ չունեն»։
    Ինչպես ավելի վաղ գրել էինք անվճար դեղորայիքից օգտվելու հնարավորություն կունենան սոցիալապես անապահով ընտանքիները:
    Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top