Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկանի հոր անսպասելի հայտարարությունը

    ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկանի հոր անսպասելի հայտարարությունը

    ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկանի հոր անսպասելի հայտարարությունը
    Սեպտեմբեր 12, 2018 14:02 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    ՊՊԾ գնդի գրավման 13–րդ օրը՝ հուլիսի 30–ին, սպանված ոստիկանության աշխատակից Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանն այսօր՝ 2018թ. սեպտեմբերի 12–ին ներկայացել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարան։  Նա ներգրավվեց, որպես տուժողի իրավահաջորդ։ Մինչ այդ տուժողի իրավահաջորդը Տեփանոսյանի մայրն էր՝ Արփինե Թովմասյանը։

    Սպանված ոստիկանի հայրն այսօրվա դատական նիստում անսպասելի հայտարարություն արեց. նա նշեց, որ ցանկանում է, որպեսզի իր շահերը դատարանում ներկայացնի այս գործով ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանի և Վարուժան Ավետիսյանի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը։

    Ավետիսյանն ու Խանդոյանը հայտարարեցին, որ հրաժարվում են իրենց պաշտպանից քանի որ իրենց համար տուժողի շահերն ավելի գերակա են։ Պապիկյանն էլ իր հերթին հայտարարեց, որ ցանկանում է ներկայացնել տուժողի իրավահաջորդի շահերը։

    Դատավորը նշեց, որ Պապիկյանը չի կարող իրավաբանական օգնություն ցույց տալ այն անձին, ում շահերը հակասում են իր վստահորդի շահերին։ Այսպիսով դատարանը բավարարեց Արայիկ Խանդոյանի և Վարուժան Ավետիսյանի՝ պաշտպանից հրաժարվելու միջնորդությունը, սակայն թույլ չտվեց, որ Պապիկյանը ներգրավվի, որպես Յուրի Տեփանոսյանի ներկայացուցիչ։

    Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top