Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » editorial » Պուտինն արգելել է ռուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել Վրաստան

    Պուտինն արգելել է ռուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել Վրաստան

    Պուտինն արգելել է ռուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել Վրաստան
    Հունիս 21, 2019 22:56 editorial, Լուրեր, Միջազգային A+ / A-

    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք:

    Հրամանագիրն ստորագրվել է Ռուսաստանի և նրա քաղաքացիների ազգային անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով և գործելու է ժամանակավոր:

    ՌԴ նախագահը տուրօպերատորներին խորհուրդ է տվել արգելքի գործողության ժամանակահատվածում ուղեգրեր չվաճառել դեպի Վրաստան։ Հրամանագիրը նաև կառավարությանը կարգադրում է Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներն օգնել, որպեսզի վերադառնան Ռուսաստան։

    Հիշեցնենք՝ Վրաստանում երեկ և այսօր բողոքի ցույցեր են. ընդդիմադիրները պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում: Զանգվածային ցույցերը մեկնարկել էին Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական նիստում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռից ելույթ ունենալուց հետո:

     


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top