Երկուշաբթի , 17 Հունիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Իրավական » ՊՎԾ-ն արձագանքել է Օսիպյանի մեկնաբանությանը

    ՊՎԾ-ն արձագանքել է Օսիպյանի մեկնաբանությանը

    ՊՎԾ-ն արձագանքել է Օսիպյանի մեկնաբանությանը
    Մայիս 23, 2019 18:33 Իրավական, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունն արձագանքել է Ծառայության կողմից ոստիկանությունում կատարված  ուսումնասիրությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի մեկնաբանությանը.

    «ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը, անդրադառնալով այսօր կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի մեկնաբանությանը՝ կապված ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում կատարած ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, հարկ է համարում  ընդգծել՝ 

     Թեև ոստիկանապետն իր ճեպազրույցում, մեկնաբանելով «ՀՀ պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքը, թվարկել է որոշակի գործողությունների հաջորդականություն, որոնք պետք է պահպանվեն ծառայության ուսումնասիրությունների ընթացքում, սակայն վերջինս հաշվի չի առել ՀՀ քրեական քաղաքականությունից բխող մի կարևոր սկզբունք. այն է՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ցանկացած տեղեկատվություն պետք է ստուգվի քրեադատավարական ընթացակարգի միջոցով, ինչը ենթադրում է, որ պետական վերահսկողական ծառայությունը իր վերահսկողական գործառույթի իրականացման ընթացքում առերևույթ հանցագործության մասին վկայող տեղեկություններ հայտնաբերելիս ցանկացած պարագայում պարտավոր է այդ տեղեկությունները տրամադրել իրավապահ մարմնի։ Նշվածը թույլ է տալիս փաստել, որ ոստիկանապետն իր իրավական վերլուծությունը կատարել է բավականին նեղ իրավական տիրույթում, հաշվի առնելով միայն «ՀՀ պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքը, ինչի արդյունքում ճեպազրույցի ընթացքում ոչ պրոֆեսիոնալ դիրքորոշում է հայտնել։

    Ավելին՝ հարցի իրավական կողմը բազմակողմանի ուսումնասիրելու փոխարեն ոստիկանապետն իրեն իրավունք է վերապահել հանդես գալու այնպիսի որակումներով, որոնք զուրկ են որևէ հիմքից և հարիր չեն պետական պաշտոնյային։

    Միևնույն ժամանակ, պետական վերահսկողական ծառայությունը հորդորում է վարչապետի վերահսկողական գործառույթն ապահովող մարմնի ներկայացուցչի վերաբերյալ կարծիք հայտնելիս լինել առավել շրջահայաց և խուսափել չհիմնավորված որակումներ տալուց։

    Ավելացնենք նաև, որ խնդրո առարկա ուսումնասիրության արդյունքներն արդեն ամփոփվել են և վաղը կներկայացվեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն»։

    ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր, որ ուսումնասիրելով պետհամարանիշների ձեռքբերման գործընթացը՝ ՊՎԾ-ն արձանագրել է, որ 2008-ից սկսած խախտվել է գնումների մասին օրենքը: Քյարամյանը նաև նշել էր, որ արձանագրված խախտումները եղել են թե՛ նախկինում, թե՛ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ղեկավարման օրոք: 

    Մայիսի 23-ին կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանությունում չարաշահումների մասին Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատարի հայտարարությունը  պոպուլիստական է որակել: «Պարզաբանումը, որ ՊՎԾ պաշտոնակատարը ներկայացրել է, կարծում եմ՝ կրում է պոպուլիստական բնույթ: Ես կոռեկտ չեմ համարում այս փուլում խոսել: Դեռևս չավարտած քննությունը, փորձում են ենթադրյալ մեղադրանքներ ներկայացնել անձանց», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով ՊՎԾ հայտարարությանը:

     


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top