Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Ռուդոլֆ Ղեւոնդյանի որդին հոր մասին

    Ռուդոլֆ Ղեւոնդյանի որդին հոր մասին

    Ռուդոլֆ  Ղեւոնդյանի որդին հոր մասին
    Հուլիս 18, 2019 22:14 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Iravunq.com-ը գրում է.

    Երկարատեւ հիվանդությունից հետո օրեր առաջ կյանքից հեռացավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ ՌՈՒԴՈԼՖ ՂԵՎՈՆԴՅԱՆԸ: Արտիստն ամիսներ շարունակ Բելգիայի հիվանդանոցներում պայքարում էր կյանքի համար: ՀՀ վաստակավոր արտիստը կհուղարկավորվի Բելգիայում, «Իրավունքի» հետ զրույցում ասաց Ռուդոլֆ Ղեւոնդյանի որդին` ԳՈՌ ՂԵՎՈՆԴՅԱՆԸ, ում հետ զրույցը ծավալվեց հոր հիվանդության պատճառների, Բելգիայի հիվանդանոցներում ամիսներ շարունակ ապրելու համար պայքարի ու անկատար մնացած երազանքների մասին:

    «ՀԱՅՐՍ 3 ԿԱԹՎԱԾ Է ՍՏԱՑԵԼ»

    - Հայրս երեք կաթված է ստացել… Առաջինը` հունվարի 3-ին, Հայաստանում, եւ մինչեւ փետրվարի 3-ը բուժվում էրԷրեբունի բժշկական կենտրոնում: Իսկ արդեն փետրվարի 5-ից հորս առողջության համար սկսեցինք պայքարելԲելգիայում, ընթացքում փոխելով 3-4 հիվանդանոց: Մինչեւվերջին մեկ շաբաթը նա հիվանդանոցում պայքարում էրկյանքի համար… Վերջին մեկ շաբաթը հիվանդանոցիցդուրս գրեցին, որպեսզի ավելի լավ իրեն զգա տանմթնոլորտում: Բժիշկներն ասացին, որ էլ հնարավորությունչկա` հիվանդությունը տարածվում է, մեր խնդրանքովտեղափոխեցինք տուն` բժիշկների ինտենսիվհսկողությամբ: Առաջին ինսուլտից հետո, երբ եկանքՀայաստանից, նա անցավ ռեաբիլիտացիոն կուրս, որից հետո փորձում էր արդեն քայլել: Բայց երբհիվանդանոցից վերադարձանք տուն, որ 15 օր հանգստանա, վերադառնալուն պես հաջորդ օրըառավոտյան ստացավ երկրորդ կաթվածը, ու նորից տեղափոխեցինք հիվանդանոց: Մեկ ամիսայնտեղ մնալուց հետո կազդուրվում էր, բայց արդեն էլ այն չէր… էլ արդեն հույս չկար, որ 100տոկոսանոց կկազդուրվի, եւ այդպես սկսեց հիվանդությունը խորանալ, մինչեւ վերջերս` մոտտասը օր առաջ: Կաթվածի օջախը այնքան մեծ էր, որ հնարավոր չէր ինչ-որ մի բան անել:

    Մանրամասն՝ սկզբնաղբյուրում


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top