Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Ռուս սահմանապահները կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը

    Ռուս սահմանապահները կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը

    Ռուս սահմանապահները կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը
    Հունիս 17, 2019 15:37 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը:

    Թուրքիայից Հայաստան ուղևորվող Իրաքի քաղաքացու անձնական խուզարկության ընթացքում նրա կոստյումի ներքին գրպանում հայտնաբերվել է  բյուրեղանման սպիտակ զանգված՝ ենթադրաբար «մետամֆիտամին» տեսակի թմրանյութ:

    Հարցաքննության ընթացքում նա պարզաբանել է, որ հայտնաբերվածը իրեն չի պատկանում: Նրա խոսքով՝ այն իր կոստյումի գրպանն են գցել այն ընթացքում, երբ այն ճամփորդությունից առաջ տվել է քիմմաքրման:

    Օրինախախտը և նրա մոտ հայտնաբերված իրերը սահմանված կարգի համաձայն փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին՝ փորձաքննության իրականացման և միջադեպի բոլոր մանրամասները պարզելու համար:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top