Երկուշաբթի , 20 Մայիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչները Երեւանում են (լուսանկարներ)

    Ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչները Երեւանում են (լուսանկարներ)

    Ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչները Երեւանում են (լուսանկարներ)
    Մայիս 17, 2019 22:36 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են ТАСС, РИА Новости, Интерфакс, Lenta.ru լրատվական գործակալությունների, Эхо Москвы, Комсомольская правда ռադիոկայանների, Коммерсант, Известия, Московский комсомолец, Независимая газета թերթերի և RT հեռուստաընկերության լրագրողները: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը կարևորել է նրանց այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի Ռուսաստանում առավել հանգամանալից և բազմակողմանի ներկայացնել մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններն ու փոփոխությունները: Վարչապետը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը և այլ թեմաների:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top