Երկուշաբթի , 20 Մայիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Ռուսաստանի դեսպանը խոսել է Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման մասին

    Ռուսաստանի դեսպանը խոսել է Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման մասին

    Ռուսաստանի դեսպանը խոսել է Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման մասին
    Ապրիլ 23, 2019 15:20 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով` ծրագրեր կան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հաջորդ հանդիպման հետ կապված:

    «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Կոպիրկինն ասաց ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում:

    «Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի Դաշնության նախագահի հանդիպումները բավական հաճախակի են տեղի ունենում, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միությունների ձևաչափերում: Իհարկե, հանդիպումների ծրագրեր կան անխոս»,- ասաց դեսպանը:

    Կոպիրկինը նշեց, որ հաջորդ շաբաթվա ընթացքում Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:

    Ապրիլի 19-ին ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել Է, որՌուսաստանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կարող եներկկողմ հանդիպում անցկացնել Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդիշրջանակում, որը մայիսի 29-ին տեղի կունենա Ղազախստանում:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top