Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Sunny
    25°
    Home » Լուրեր » Սամվել Ալեքսանյանի օլիգարխությունը ո՞րն է. Գալուստ Սահակյան

    Սամվել Ալեքսանյանի օլիգարխությունը ո՞րն է. Գալուստ Սահակյան

    Սամվել Ալեքսանյանի օլիգարխությունը ո՞րն է. Գալուստ Սահակյան
    Սեպտեմբեր 12, 2018 11:27 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Չի կարելի լինել երկրի վարչապետ եւ անընդհատ ընդդիմադիր խոսել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ հանրահավաքում ունեցած ելույթին:

    Մասնավորապես, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե հանձնարարել է բոլոր օլիգարխների թիկնազորին պառկեցնել ասֆալտին,Գալուստ Սահակյանն ասաց. «Նախ՝ պետք է վերծանել, թե օլիգարխն ինչ բան է: Ինչ վերաբերում է նրան, որ օլիգարխները ՀՀԿ-ից են, դա էլ շատ ճիշտ չէ: Եթե օլիգարխներ գոյություն ունեն, պետք է ասել, թե այդ օլիգարխներն ովքե՛ր են: Սամվել Ալեքսանյանի օլիգարխությունը ո՞րն է, որ մոտ 30-40 հազար աշխատատեղ է բացել, եւ մեր ժողովուրդն աշխատում է, դարձավ օլիգա՞րխ: Այլ բան է, որ աշխատանքի մեջ որոշակի խախտումներ կարող են տեղի ունենալ, այդ պատճառով կան համապատասխան ինստիտուտներ, եւ կարծում եմ՝ բոլորն էլ ինչ-որ չափով կարող են օժանդակել այդ խնդրին»:

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top