Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » «Սանիթեք»-ը հայտարարություն է տարածել

    «Սանիթեք»-ը հայտարարություն է տարածել

    «Սանիթեք»-ը հայտարարություն է տարածել
    Օգոստոս 14, 2019 16:26 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Սանիթեք» ընկերության տնօրինությունը հաղորդագրություն է տարածել, որով արձագանքել է նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի մեջև տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը։

    « «Սանիթեք» ընկերությունը բազմիցս նամակներով դիմել է երկրի վարչապետին հանդիպելու և իրավիճակը ներկայացնելու խնդրանքով, սակայն բոլոր նամակները մնացել են անպատասխան: Ըստ երևույթին, քաղաքապետի արձագանքները բավարար էին:

    Ընկերությունը, հրավերի դեպքում, պատրաստակամ էր մասնակցելու երեկ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը, որպեսզի վարչապետը և հասարակությունը հնարավորություն ունենային լսելու իրավիճակի երկու կողմերին։ Սակայն համախմբված զրպարտությունը շարունակվում է և նպատակը պարզ է:

    Հայտնում ենք մեր համաքաղաքացիներին, որ չնայած «Սանիթեք»-ն իր վերջին ասուլիսին շատ անկեղծ էր՝ ընկերությունը առաջիկայում կրկին մեկ անգամ ևս հանդես կգա և կետ առ կետ կանդրադառնա երեկվա աշխատանքային հանդիպման ընթացքում հնչած ողջ ապատեղեկատվությանը, որպեսզի չխեղաթյուրվի հասարակական կարծիքը»:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top