Երկուշաբթի , 20 Մայիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » «Սանիթեքին» տուգանելուց հետո աշխատանքը մի փոքր լավացել է. քաղաքապետ

    «Սանիթեքին» տուգանելուց հետո աշխատանքը մի փոքր լավացել է. քաղաքապետ

    «Սանիթեքին» տուգանելուց հետո աշխատանքը մի փոքր լավացել է. քաղաքապետ
    Ապրիլ 23, 2019 15:22 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Երեւանի ավագանու նիստի ընդմիջմանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոսեց  աղբահանության խնդրի մասին: «Սանիթեքին» սկզբում ասվել էր, որ եթե դուք ապահովեք ձեր բնականոն աշխատանքը և ապահովեք Երևանի մաքրությունը, մենք միայն ուրախ կլինենք, բայց տեսանք, որ իրենք թերանում են»,- ասաց քաղաքապետը:

    Մարությանն անդրադարձավ նաև քննադատություններին, թե աղբահանության մեքենաների մրցույթը գաղտնի է եղել: «Նման բան չկա: Մրցույթը հայտարարված է եղել 2 ամիս  առաջ: Քաղաքապետարանը պարտավորություն չունի ամեն մեկին զեկուցելու: Կարող են դիմել ցանկացած հարցով եւ ստանալ տեղեկություն»,- հավատացրեց քաղաքապետը:

    Հայկ Մարությանն ասաց, որ ընդդիմադիր խմբակցություններին վերաբերվում է այնպես, ինչպես «Իմ քայլը» խմբակցությանը:

    Հարցին՝ «Սանիթեք» ընկերությանը 13 մլն դրամ տուգանելուց հետո աշխատանքներն ինչպես են, Հայկ Մարությանը պատասխանեց. «Ընդհանրապես, ընկերության աշխատանքից գոհ չեմ, բայց համեմատության մեջ մի փոքր լավացել է տուգանելուց հետո»:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top