Հինգշաբթի , 27 Հունիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Սարին բանակցություններ է վարում Յուվենտուսի հետ

    Սարին բանակցություններ է վարում Յուվենտուսի հետ

    Սարին բանակցություններ է վարում Յուվենտուսի հետ
    Մայիս 18, 2019 14:41 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Armsport.am-ը գրում է.

    «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կարող է գլխավորել «Յուվենտուսը», հայտնում է Sportitalia-ն:

    Թուրինցիներն ավելի վաղ հայտարարել էին Մասիմիլիանո Ալեգրիի հեռանալու մասին: Հաղորդվում է, որ Գոնսալո Իգուայինի հետ վերամիավորումը, որին «Չելսին» մտադիր չէ ձեռք բերել, Սարիի համար առավելություն է հանդիսանում:

    Ալեգրին 2014 թվականի ամռանն է գլխավորել «Յուվենտուսը»: Վերջին 5 մրցաշրջանում թուրինցիներն անընդմեջ դարձել են Իտալիայի չեմպիոն,  ինչպես նաև երկու անգամ հասել են Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվել են իսպանական գրանդներին՝ «Բարսելոնային» 2015 թվականին (1:3) և «Ռեալին» (1:4):

    Սարին անցած տարվա ամռանն է տեղափոխվել «Չելսի»՝ 3 տարի «Նապոլիում» անցկացնելուց հետո: Իտալացիները վերջին երկու մրցաշրջաններում նվաճել են արծաթե մեդալները:

    Մայիսի 29-ին «Չելսին» Եվրոպա լիգայի եզրափակչում կմրցի լոնդոնյան մեկ այլ թիմի՝ «Արսենալի» հետ:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top