Ուրբաթ , 24 Մայիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » ՍԱՏՄ ղեկավար կազմի հետ անցկացվել է շտաբային ուսումնավարժություն

    ՍԱՏՄ ղեկավար կազմի հետ անցկացվել է շտաբային ուսումնավարժություն

    ՍԱՏՄ ղեկավար կազմի հետ անցկացվել է շտաբային ուսումնավարժություն
    Ապրիլ 22, 2019 22:49 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներին առնչվող 2019 թվականի հիմնական միջոցառումների պլանի համաձայն, սույն թվականի ապրիլի 22-ին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի հետ անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը հակառակորդի հարձակման վտանգի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

    «Մասնակցել են ԱԻՆ փրկարարական ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության ՔՊ հարցերով կառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգման բաժնի պետ, փ/ծ գնդապետ Արման Խաչիկյանը և բնակչության պաշտպանության կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Կարեն Սահակյանը:

    Նպատակն էր՝ ստուգել տեսչական մարմնի և ենթակա կառույցների ՔՊ ղեկավար կազմի, ՔՊ շտաբերի, տարհանման հանձնաժողովի, ՔՊ կազմավորումների պատրաստակամության աստիճանը և ՔՊ պլանի իրատեսության գնահատումը։


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top