Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Շենքերի պատերին ոչ թե հուշատախտակներ են, այլ Թոխմախի տապանաքարեր

    Շենքերի պատերին ոչ թե հուշատախտակներ են, այլ Թոխմախի տապանաքարեր

    Շենքերի պատերին ոչ թե հուշատախտակներ են, այլ Թոխմախի տապանաքարեր
    Հունիս 26, 2019 11:59 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր Երևանի ավագանին նիստի ընթացքում քննարկում էր մայրաքաղաքի շենքերին հուշատախտակների փակցման կարգը։

    «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Միքայել Մանրիկյանը հարցի շուրջ արձագանքեց, որ շուտով Երևանի բոլոր բնակելի շենքերը կդառնան հուշահամալիրներ։
    Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն իր հերթին նշեց, որ մենք չունենք համաքաղաքային կանոն, որով պետք է հուշատախտակները տեղադրվեն:
    «Առաջին հարցադրումը, որը բաց է՝ ո՞ւմ կարելի է  թույլատրել: Հարցը ունի և բարոյական կողմ, և կանոնակարգման կողմ: Մայրաքաղաքի շենքերի պատերին արդեն ոչ թե հուշատախտակներ են, այլ Թոխմախի տապանաքարեր, դա նորություն չէ»,- ասաց նա:

    Կամո Արեյանի խոսքով՝ արդեն եկել է ժամանակը, որ հուշատախտակների համար միասնական մեկ էսքիզային տարբերակ գործի ամբողջ քաղաքում:

    Հայկ Մարությանը հաստատեց, որ մինչև սեպտեմբեր ստանդարտներ կընդունվեն:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top