Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Sunny
    25°
    Home » Լուրեր » Սիրիայում կալանավորվել է 53 մարդու կյանք խլած ահաբեկչության կազմակերպիչը

    Սիրիայում կալանավորվել է 53 մարդու կյանք խլած ահաբեկչության կազմակերպիչը

    Սիրիայում կալանավորվել է 53 մարդու կյանք խլած ահաբեկչության կազմակերպիչը
    Սեպտեմբեր 12, 2018 22:32 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Թուրքիայի հետախուզական ծառայությունը Սիրիայի հյուսիսային Լաթաքիա քաղաքում հատուկ օպերացիա է իրականացրել, որի ընթացքում կալանավորվել է 2013թ. Թուրքիայի սահմանամերձ Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում ահաբեկչական գործողություն կատարած անձը (Յուսուֆ Նազիք): Կալանավորվելուց հետո նրան տեղափոխել  են Թուրքիա:

    Հարցաքննության ժամանակ Նազիքը որոշ տվյալներ է հաղորդել ահաբեկչական գործողությանը մասնակցած մեկ այլ մարդու՝ Միհրաչ Ուրալի մասին:

    Նշվում է, որ թուրքական հետախուզությունը նշյալ օպերացիան իրականացրել է ինքնուրույն, առանց այլ երկրների ուժերի օգնության:

    Հիշեցնենք, որ 2013թ. Մայիսի 11-ին Ռեյհանլըի քաղաքապետարանի շենքի առաջ չորս պայթյուններ էին տեղի ունեցել: Պայթել էին երկու ականապատված ավտոմեքենաներ: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է թուրքական «Աջիլջիլեր» կազմակերպությունը: Ահաբեկչության մեղադրանքով ձերբակալված բոլոր 13 անձիք Թուրքիայի քաղաքացիներ են: Պայթյուններն իրագործվել են հեռակառավարվող սարքերի միջոցով: Պայթյունների հետեւանքով, բացի 53-ի հասած մարդկային կորստից և ավելի քան 100 վիրավորներից, մեծ վնաս են կրել 452 աշխատատեղեր, 62 ավտոմեքենա, 304 բնակարան եւ տուն:

    Աղբյուր` ermenihaber.am

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top