Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Սիսիանում նռնակի պայթուցիչը ամրացված էր անասնագոմի դռան բռնակներին

    Սիսիանում նռնակի պայթուցիչը ամրացված էր անասնագոմի դռան բռնակներին

    Սիսիանում նռնակի պայթուցիչը ամրացված էր անասնագոմի դռան բռնակներին
    Հուլիս 19, 2019 15:04 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել Սյունիքի մարզի Սիսիան համայնքում: Անասնագոմից դեպի փողոց տանող մետաղյա դուռը բացելու պահին պայթել է դռան բռնակներին մետաղալարով ամրացված նռնակի պայթուցիչը, որի հետեւանքով պայթյունից առաջացած վնասվածքներով մի քաղաքացի գլորվել է դեպի գոմի տակ, որտեղ մահացել է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին ոստիկանությունից:

    Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Մեզ հաջողվեց պարզել, որ մահացածը Սիսիան քաղաքացի բնակիչ 1945 թվականին ծնված Վիլսոն Հարությունյանն է:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top