Կիրակի , 21 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » editorial » Սկանդալային բաց նամակ Լեւոն Մնացականյանի մասին

    Սկանդալային բաց նամակ Լեւոն Մնացականյանի մասին

    Սկանդալային բաց նամակ Լեւոն Մնացականյանի մասին
    Հունիս 11, 2019 16:27 editorial, Արցախ, Լուրեր A+ / A-

    Araratnews.am-ի խմբագրությունը ստացել է անանուն բաց նամակ Արցախի  ՊԲ նախկին նախարար եւ այսօր Արցախում  ոստիկանության ղեկավար նշանակված Լեւոն Մնացականյանի մասին: Անանուն հեղինակը բաց նամակն ուղղում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

    Ծնված և ամբողջ գիտակից կյանքս ապրած լինելով Արցախում, տիրապետելով հասարակությունում եղած իրավիճակին և իմանալով արցախցիների իրական վերաբերմունքը ներկայիս իշխանությունների նկատմամբ, գրում եմ Ձեզ այս նամակը՝ անելով դա հրապարակային, բայց պահպանելով իմ անձի գաղտնիությունը: Իմ անձը գաղտնի պահելու պատճառը հասկանալի կլինի բոլոր նրանց, ովքեր մինչև վերջ կկարդան այս նամակը, բայց ուզում եմ սկզբից զգուշացնել, որ ես չեմ վախենում ներկայիս իշխանական բանդաներից և նրանց կիրառած մեթոդներից, այլ սա ուղղակի իմ մտերիմներին պաշտպանելու մի ձև է: Մոտ 10 տարուց ավելի ես փորձում եմ զսպել այն ամենը, ինչ կուտակվել է իմ մեջ, բայց երևի ճիշտը սա է….

    Բոլորս էլ երևի տեղյակ ենք այն մասին, որ Արցախում կան պաշտոնյաներ, որոնք արտոնյալ են, և որոնց պահվածքը տարբերվում է մնացածից իրենց լկտիությամբ և անդաստիարակությամբ: Այդ պաշտոնյաների շարքին է պատկանում նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, որը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո մի կողմից փորձում էր ստեղծել «պուպուշ» հերոսի իմիջ՝ Սերժ Սարգսյանի փեսաներին պատկանող ԶԼՄ-ներում, և միաժամանակ նույն փեսաների հետ, մասնավորապես, Հայկի, ամեն օր նստած էր «Անի» հյուրանոցի ռեստորանում և բարձրաձայն հայհոյում էր երկրի վարչապետին, ինչին ականատես եմ եղել անձամբ:
    Ինչո՞ւ եմ այդ լկտի պաշտոնյաների ցանկից առանձնացնում հենց Մնացականյանին, որովհետև համարում եմ, որ բանակի անվան հետ խաղացող սրիկաները առաջինը պետք է պատժվեն:

    Ինչպես բոլորիս հայտնի է, ՊԲ-ը Մնացականյանի ղեկավարման ընթացքում ապրել է սրընթաց անկում և դեգրադացիա, մսխվել է բանակի բյուջեն, բանակից հեռացվել են սպայական կազմի լավագույն ներկայացուցիչները, բանակը և հասարակ պայմանագրային զինծառայողները թալանվել են: Եվ այս ամենից հետո, երբ ՊԲ-ի հրամանատարը իրեն թույլ է տալիս գերագույն գլխավոր հրամանատարի և հենց իր ղեկավարի հասցեին՝ ֆեյսբուքյան անմակարդակ ստատուսների կարգի հայտարարություն տարածել բանակի պաշտոնական կայքով, այսինքն՝ փաստացի իր անձնական կարծիքը ներկայացնելով որպես բանակի և բանակայինների կարծիք, ինչի համար հեռացվում է զբաղեցրած պաշտոնից:

    Սակայն «մեր լավ ախպորը չնեղացնելու» սկզբունքով առաջնորդվող Արցախի նախագահը որոշում է տանել նրան մեկ այլ ուժային համակարգ՝ որպես ղեկավար: Ինչը հենց այդ պահից սկսած դժգոհության ալիք է բարձրացնում արցախցիների մոտ, որը շարունակվում է մինչև հիմա: Սակայն լինելով վերին աստիճանի լկտի՝ նա ոչ միայն դառնում է ԱԻՆ ծառայության պետ, այլ նաև մի քանի ամիս շարունակ կրում է բանակի համազգեստը և հրաժարվում է հագնել ԱԻՆ ծառայողական համազգեստը՝ իր այս արարքով վիրավորելով բոլոր աշխատակիցներին:
    Մնալով դեռ բանակային կյանքի ազդեցության տակ՝ նա իր գրասենյակում կախում է էկրաններ և սկսում է օնլայն ռեժիմով հետևել առաջնագծի տեղաշարժերը (ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԼԻՆԵԼՈՎ ԱԻՆ-ի ՊԵՏ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՊԲ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ):

    Այսինքն՝ մի մարդ, որը բանակի հետ այլևս կապ չունի, իր գրասենյակից կարողանում է տեսնել առաջնագծում տիրող իրավիճակը՝ ԲԱՆԱԿԻ տեսախցիկներով, ինչը, հիշեցնեմ բոլոր ընթերցողներին, գաղտնի ինֆորմացիա է համարվում:

    Այս պարագայում ես իհարկե զարմանում եմ ՊԲ նորանշանակ հրամանատարի պահվածքով և թուլությամբ, այսինքն՝ ինչպես կարելի է թույլ տալ, որ մարդը, որին հեռացրել են ծառայությունից ամիսներ առաջ, շարունակի ոչ միայն ստանալ գաղտնի տեղեկություններ, այլ նաև ինչ-որ կերպով վերահսկի քեզ: Եվ այս անհարգալից վերաբերմունքը բանակի նորանշանակ հրամանատարի նկատմամբ նկատելի է նաև Արցախի նախագահի կողմից, օրինակ՝ պետական միջոցառումների ժամանակ, որտեղ կարելի է նկատել Մնացականյանին նախագահի մոտ նստած կամ նրա հետ միասին քայլելիս, իսկ Կարեն Աբրահամյանին՝ միայն երկրորդ պլանում՝ լավագույն դեպքում:

    Բայց ի արդարացումն Լևոն Մնացականյանի պետք է ասեմ, որ նա, իմ սուբյեկտիվ կարծիքով, տառապում է հոգեկան հիվանդությամբ կամ ունի նման շեղում և, ԱԻՆ-ի մի քանի աշխատակիցների պատմածները լսելով, ես համոզվեցի իմ այն թեզի մեջ, որ Մնացականյանը հոգեկան խնդիրներ ունի, որորվհետև բոլորն ասում են, որ նա զզվելի, հոգեկան մարդուն վայել վերաբերմունք է ցուցաբերում հենց այն մարդկանց նկատմամբ, որոնք չունեն ծանոթներ, և պատմում են, որ նա պահը բաց չի թողնում նրանց մեկ անգամ ավել կշտամբել, վիրավորել՝ ամենավերջին հայհոյանքներով և ենթարկել սթրեսի:

    Իր այս պահվածքի արդյունքում ԱԻՆ-ից ազատման դիմում են գրել լավագույն մասնագետները:
    Էլ չենք խոսում այն մասին, որ նրա որդիները մինչ այսօր վարում են ՊՆ սև պետհամարանիշներով ավտոմեքենաներ:
    Մասնավորապես, ՊԲ 00-009 Toyota Camry մակնիշի ավտոմեքենան վարում է նրա որդիներից մեկը՝ Երևանում:

    Վերջին ժամանակաշրջանում շատ են շահարկվում պաշտոնյաների որդիների բանակում ծառայելու/չծառայելու թեման, և արվում են մի շարք համեմատություններ նույն պաշտոնը զբաղեցրած տարբեր մարդկանց որդիների ծառայելու վայրերի և պայմանների միջև: Մեծ ոգևորություն էր տիրում հայկական համացանցում, երբ հայտնվել էին լուրեր, որ Արցախի նախագահի, իսկ հետո նաև՝ ՀՀ վարչապետի որդիները ծառայում են բանակում և ավելին՝ իրենց ծառայությունն են անցկացնում Արցախի սահմանամերձ զորամասերում: Աշխուժության մեկ այլ ալիք էլ բարձրացավ այն ժամանակ, երբ համացանցում լուրեր սկսեցին պտտվել այն մասին, որ վարչապետ Փաշինյանի որդին տեղափոխվել է Սովետաշեն՝ ծառայությունը շարունակելու նպատակով, և այս քննարկումները չդադարեցին մինչև այն պահը, երբ ՊՆ խոսնակը բացատրեց ֆեյսբուքահայությանը, որ Փաշինյանի որդին ընդամենը վերապատրաստումներ է անցնում, ինչը նորմալ երևույթ է բանակում:

    Սակայն կցանկանայի ձեր ուշադրությունը սևեռել մեկ այլ պաշտոնյայի վրա, որի որդին նույնպես ծառայությունը անցկացրել է նույն Սովետաշենում, սակայն դա արել է ոչ թե ժամանակավոր, այլ ամբողջ երկու տարին եղել է այդտեղ:

    Այդ զինծառայողի ազգանունն է Մնացականյան, և նա նախկին ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի որդին է, որը գրանցված է եղել Սովետաշենի զորամասում, սակայն զորամասում չէր մնում և գալիս էր միայն այն ժամանակ, երբ մեքենայի վառելիքը վերջանում էր:

    Այո, այո, նա լիցքավորում էր իր մեքենան զորամասի բենզալցակայանից և վարում
    էր այն սեփական նպատակներով: Ասեմ ավելին՝ այդ մեքենան գոյություն ունի մինչև հիմա, որի վրա դրված են ՊԲ պետհամարանիշներ, և որը մինչև հիմա վարում է Մնացականյանի որդին, նույնիսկ այն բանից հետո, երբ նրա հորը հեռացրեցին զբաղեցրած պաշտոնից:

    Սա է իրականությունը, սա է դատապարտման արժանի պահվածքը, և հենց նման մարդիկ են շահարկում ուրիշի որդիների ծառայության վայրի թեման, որպեսզի մոռացվեն կամ փակվեն իրենց սեփական կեղտերը:

    Բացի դրանից, Մնացականյանի որդիները զբաղվում են նաև զորամասերում դրված սուրճի ապարատների բիզնեսով և թանկ ու կրակ գներով վաճառում սուրճը զինվորներին: Այս տեղեկությունը ստուգելու համար կարող եք
    զանգահարել և ճշտել ցանկացած զորամասի հրամանատարից:

    Ուշագրավ է նաև այն, որ ՊԲ ֆինանսական բաժնի երկու աշխատակցուհի բոլորովին վերջերս փորձել են ինքնասպան լինել, և, ըստ Ստեփանակերտում պտտվող լուրերի, նրանք դիմել են այդ քայլին, քանի որ ստուգումների արդյունքում պարզվել է, թե ինչ ֆինանսական «օպերացիաների» մեջ է նրանց ներքաշել մեր այսօրվա հերոսը:

    Մնացականյանի ֆինանսական խարդախությունների մասին տեղեկություններ եմ ստանում ամեն օր և դրանք կհրապարակեմ առանձին մի հոդվածում, քանի որ ծավալը շատ ավելի մեծ է, սակայն նախնական կարող եմ ասել, որ այդ աղջիկների ինքնասպանության փորձի պատճառներից է անօրինական փաստաթղթերի պատրաստումը և ստորագրությունները կեղծելը:

    Այս ամենից կարելի է ենթադրել, որ Մնացականյանը պատրաստ չէ հրաժարվել այն քաղցր կյանքից, որի շնորհիվ նա կարողացել է իր բալիկներին ապահովել պետական մեքենաներով և պապայի «պռախոդով», չի կարող հրաժարվել, քանի որ հենց այդ պաշտոնի շնորհիվ մի քանի տարում կառուցել է շքեղ մի վիլլա, որի նմուշները կարելի է տեսնել երևի թե Մոնակոյում կամ Մոնտե Կարլոյում, չի կարող կտրվել, քանի որ առանց այդ պաշտոնի ինքը պարզապես փուչիկ է, որը չունի ընկեր, որին չի սիրում Արցախի ժողովուրդը, չեն հարգում ենթակաները, չեն հարգում փողոցում, որից զզվում են թե կառավարական կուլիսներում, թե սեփական ընտանիքում:

    Յուրաքանչյուր ստեփանակերտցի կպատմի, որ նա մի անգամ հրապարակային հարվածել է սեփական հորը՝ հայհոյելով նրան ամենավերջին կեղտոտ բառերով, նույնը պատմում են նաև Մնացականյանի և իր հարազատ եղբոր հարաբերությունների մասին: Ժողովրդի լեզվով ասած՝  «սրան սկի իրենց սեփական տունը չեն սիրում»…

    Եվ այս ամենի մեջ «ամենածիծաղելին» այն է, որ երկրի նախագահը, այս ամենի մասին շատ լավ իմանալով և գիտակցելով իրավիճակի լրջությունը, նրան տեղափոխում է ոստիկանություն և տալիս է ոստիկանապետի պաշտոնը, ինչից կարող ենք հասկանալ, որ ՊԲ-ում և ԱԻՆ-ում ամեն ինչ փչացնելուց և թալանելուց հետո «մեր լավ ախպերը» անցնում է նոր համակարգի արյունը ծծելուն …

    Հ.Գ. «Պատկերացնում եմ Արցախի ԱԱԾ-ի և դատախազության աշխատակիցների և ներկայիս ղեկավարների վիճակը, երևի ամեն օր մոմ են վառում, որ այդ պիղծը հանկարծ դեպի իրենց համակարգերը չմոտենա…»:

    Հ.Գ. Խմբագրությունը պատրաստ է հրապարակելու նաև Լեւոն Մնացականյանի պարզաբանումը:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top