Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Sunny
    12°
    Home » Լուրեր » Սոցիալիստները դատապարտում են գաղտնալսման փաստը

    Սոցիալիստները դատապարտում են գաղտնալսման փաստը

    Սոցիալիստները դատապարտում են գաղտնալսման փաստը
    Սեպտեմբեր 12, 2018 12:14 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ ղեկավարի խոսակցությունը գաղտնալսելն  աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ: Այս դեպքը հայոց նորագույն պատմության ամենամտահոգիչ դրվագներից է: Ցավալի է, որ գաղտնազերծվել է հեռախոսազանգը, բայց ավելի ցավալի է այդ զրույցի բովանադակությունը,որի միակ պատասխանատուն վարչապետն  է:

    Դատական իշխանությունն անկախ է ցանկացած մարմնից կամ անձից: Դատավորն ինքը պետք է որոշում կայացնի՝ բացառապես առաջնորդվելով իր ներքին համոզմամբ՝ բերված ապացույցների հիման վրա:Բայց ձայնագրությունը հաստատեց, որ Հայաստանում դատական համակարգը ամբողջությամբ քաղաքականացված է, որ կատարում է քաղաքական պատվեր, որ այդ պատվերն իրականացնում է վարչապետը:

    Մենք դատապարտում ենք իշխանությունների վարած քաղաքակնություն,այն` քաղաքականությունը,որտեղ կարելի է ազգային անվտանգության տնօրենի հեռախոսազրույց  ձայնագրել,այն վարած քաղաքականությունը,որտեղ հեռախոսային խոսակցությամբ է որոշվում, թե ում պետք է ձերբակալել, թե ում ոչ, այն վարած քաղաքականությունը,որտեղ կոմիկ դերասանը քաղաքապետի առաջին հավակնորդն է, դա քիչ է նաև պատրեազմ է հայտարարում ձայնագրության հեղինակներին:

    Մենք  կոչ ենք  անում  մեր հայրենակիցներին սթափ  գնահատական տալ ստեղծված իրավիճակին, պատռել իշխանությունների դիմակը և թույլ չտալ, որպեսզի Հայաստանը ժողովրդավարական երկրից վերածվի ամբոխավարական պետության:

    Հայաստանի Սոցիալիսատական Շարժում Կուսակցություն

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top