Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Ստամբուլում վերահաշվարկվել է քվեների 97%-ը. մնացել է մեկ համայնք

    Ստամբուլում վերահաշվարկվել է քվեների 97%-ը. մնացել է մեկ համայնք

    Ստամբուլում վերահաշվարկվել է քվեների 97%-ը. մնացել է մեկ համայնք
    Ապրիլ 11, 2019 23:54 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Թուրքիայում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում ամենամեծ անակնկալը գրանցվեց Ստամբուլում, որտեղ հաղթեց ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։

    Ընտրության արդյուքների հրապարակումից հետո Ստամբուլի որոշ շրջաններում որոշում կայացվեց քվեների վերահաշվարկ կատարել: Հրապարակված նախնական արդյունքների համաձայն՝ քեմալականների առաջադրած ընդդիմադիր թեկնածուն 27.889 քվեով առաջ էր անցել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) թեկնածու, խորհրդարանի նախկին նախագահ Բինալի Յըլդըրըմից։

    ՏԻՄ ընտրություններից անցել է  11 օր և Ստամբուլում դեռևս շարունակվում է քվեների վերահաշվարկը:

    Ընդհանուր առմամբ վերահաշվարկվել է բողոքարկման արդյունքում վերահաշվարկման դրված քվեների 97%-ը:

    Էքրեմ Իմամօղլուի և Բինալի Յըլդըրըմի միջև ձայների տարբերությունը այժմ 13.922 է:  Իմամօղլուի ստացած քվեների թիվը 4 մլն 170.488 է, իսկ Յըլդըրըմինը` 4 մլն 156.496:

    Ստամբուլի նահանգային ընտրական հանձնաժողովից ստացված տեղեկության համաձայն` վերհաշվարկին մնացել է ընդամենը մեկ շրջան: Ստամբուլի Մալթեփե շրջանում 800-ից ավել քվեատուփ պետք է վերահաշվարկվի:

     

    Աղբյուր` ermenihaber.am

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top