Կիրակի , 21 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » editorial » Սյունիքում հայրը իր ավտոմեքենայում սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս դստեր հետ

    Սյունիքում հայրը իր ավտոմեքենայում սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս դստեր հետ

    Սյունիքում հայրը իր ավտոմեքենայում սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս դստեր հետ
    Հունիս 12, 2019 11:42 editorial, Իրավական, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 13-ամյա աղջնակի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել աղջնակի հորը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

    Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 19-ի սահմաններում, հայրը՝ ծնված 1972թ., իրեն պատկանող ավտոմեքենայում սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս դստեր հետ:

    Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 1972թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

    Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top