Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Տաքսու վարորդները կազատվեն նաև ամսական վճարումներից. վարչապետ

    Տաքսու վարորդները կազատվեն նաև ամսական վճարումներից. վարչապետ

    Տաքսու վարորդները կազատվեն նաև ամսական վճարումներից. վարչապետ
    Հուլիս 20, 2019 15:13 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հուլիսից սկսած՝ բոլոր անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից։ Այս մասին այսօր Շիրակում տեղի ունեցած համաժողովի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ խոսքը նաև ամսական վճարումների մասին է։

    «Սա նշանակում է՝ նրանք Երևանում ամիսը 12 հազար դրամ, իսկ մարզերում 8 հազար դրամ ամսական վճարումներ անելու պարտավորություններից ազատվում են»,- ասաց Փաշինյանը։

    Նրա խոսքով՝ տաքսի վարողներն, այնուամենայնիվ, պետք է լիցենզիա ստանան, ինչը նույնպես անվճար է լինելու։ Փաշինյանի խոսքով՝ սա արվում է համագործակցության մղումով․ կառավարությունն ազատում է հարկերից, իսկ տաքսիները բարձրացնում են որակը, որ ավելի շատ զբոսաշրջիկների ներգրավեն։


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top