Կիրակի , 18 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Բլոգ » Տավուշի մարզային քննչական վարչության քննիչների վարույթում քննվել են 73 քրեական գործ

    Տավուշի մարզային քննչական վարչության քննիչների վարույթում քննվել են 73 քրեական գործ

    Տավուշի մարզային քննչական վարչության քննիչների վարույթում քննվել են 73 քրեական գործ
    Հուլիս 19, 2019 18:46 Բլոգ, Իրավական, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

    «2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում միայն Տավուշի մարզի դատախազության դատախազների հսկողության, դատավարական ղեկավարման ներքո ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի(ապօրինի ծառահատումների), ինչպես նաև դրանց համակցությամբ պաշտոնեական հանցագործությունների հոդվածների հատկանիշներով ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության քննիչների վարույթում քննվել են 73 քրեական գործեր, որից 14 քրեական գործ փոխանցվել է 2018 թվականից, իսկ 59 քրեական գործ հարուցվել է հաշվետու ժամանակաշրջանում:

    Նշված 73 քրեական գործերից 16 քրեական գործ 17 անձի նկատմամբ ուղարկվել է դատարան, 4 քրեական գործի վարույթը կարճվել է, 25 քրեական գործի վարույթ կասեցվել է /հանցագործություն կատարած անձը հայտնի չլինելու հիմքով/, 2 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, իսկ 8 քրեական գործ միացվել է 1 վարույթում:

    Նշված ժամանակաշրջանում պաշտոնական հանցագործությունների ( պաշտոնեական լիազորությունների չարաշահում, կաշառք ստանալու, պաշտոնեական անփութության) հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի համակցությամբ, հարուցվել են 14 քրեական գործեր: Դրանցով 8 պաշտոնատար անձի /«Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի, անտառապահներ/ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութության), որոնցից 2 քրեական գործ 2 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան:

    ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի տարբեր մասերով մեղադրանք է առաջադրվել 4 անձի, ովքեր մեղադրյալներ են ներգրավվել 1 քրեական գործի քննության շրջանակներում (Հայանտառ ՊՈԱԿ-ի Իջևանի մասնաճյուղում 2018 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած չարաշահումների փաստով, նշված քրեական գործը գտնվում է քննության փուլում):

    Վարույթում գտնվող 73 քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 395.643.850 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 4.202.860 ՀՀ դրամը:
    6.250.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով բավարարվել են հայցադիմումներ և կատարողական թերթերն ուղարկվել են ԴԱՀԿ»։


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top