Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » «Ծերացնող» FaceApp-ը սպառնալիք է անձնական տվյալների գաղտնիության համար. սենատոր

    «Ծերացնող» FaceApp-ը սպառնալիք է անձնական տվյալների գաղտնիության համար. սենատոր

    «Ծերացնող» FaceApp-ը սպառնալիք է անձնական տվյալների գաղտնիության համար. սենատոր
    Հուլիս 18, 2019 11:35 Լուրեր, Միջազգային A+ / A-

    ԱՄՆ Սենատի դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը ՀԴԲ-ին (Հետաքննությունների դաշնային բյուրո)  եւ ԴԱՀ-ին (Դաշնային առեւտրային հանձնաժողով)  ուղղված նամակում հայտարարել է, որ FaceApp ռուսական «ծերացնող» ֆոտոհավելվածը կարող է սպառնալիք հանդիսանալ ԱՄՆ ազգային անվտանգության համար, եւ խնդրել է դրա հետ կապված միջոցներ ձեռնարկել։

    «FaceApp-ը արհեստական բանականությունն է օգտագործում, որպեսզի օգտատերերի լուսանկարները փոփոխի՝ նրանց դարձնելով ավելի ծեր կամ երիտասարդ, կամ հակառակ սեռի։ Սակայն հավելվածից օգտվելու համար օգտատերերը պետք է այդ ընկերությանը լիովին մուտքի հնարավորություն տան իրենց անձնական տվյալներին եւ լուսանկարներին»,- նշվում է նամակում, որը Շումերը տեղադրել է Թվիթերի իր միկրոբլոգում։

    Նրա խոսքով, հավելվածի միջոցով վերցված ցանկացած լուսանկար հետագայում կարող է օգտագործվել՝ առանց օգտատիրոջ համաձայնության։ Նա հայտարարել է, որ  FaceApp-ը  կարող է սպառնալիք հանդիսանալ ԱՄՆ ազգային անվտանգության եւ միլիոնավոր ամերիկացիների տվյալների գաղտնիության համար։

    Շումերը ՀԴԲ-ին խնդրում է պարզաբանել՝ «ի՞նչ միջոցով միլիոնավոր ամերիկացիների կողմից  FaceApp-ում ներբեռնված անձնական տվյալները կհայտնվեն Ռուսաստանի իշխանությունների կամ նրանց հետ կապ ունեցող կազմակերպությունների ձեռքին»։ Բացի այդ, սենատորը կոչ է արել ԴԱՀ-ին՝ ուսումնասիրել՝ «կա՞ն համապատասխան երաշխիքներ, որ ԱՄՆ քաղաքացիների անձնական տվյալները գաղտնի չեն օգտագործվի»։


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top