Կիրակի , 21 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Ճկռալով աշխատում ենք, որ չշատացնենք․ Մարությանը՝ նոր հաստիքների անհրաժեշտության մասին

    Ճկռալով աշխատում ենք, որ չշատացնենք․ Մարությանը՝ նոր հաստիքների անհրաժեշտության մասին

    Ճկռալով աշխատում ենք, որ չշատացնենք․ Մարությանը՝ նոր հաստիքների անհրաժեշտության մասին
    Հունիս 17, 2019 15:45 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երևանի քաղաքապետարանի տարբեր վարչություններում աշխատանքների ծավալները մեծացել են, և նոր հաստիքների անհրաժեշտություն կա: Այս մասին ավագանու այսօրվա արտահերթ նիստում Երևանի քաղաքապետարանի հաստիքների օպտիմալացման ուղղությամբ տարված աշխատանքի արդյունքները ներկայացնելիս ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

    «Մենք մի կերպ ճկռալով աշխատում ենք, որ չշատացնենք: Մենք ճարտարապետականով պետք է բարձրացնենք, իրավաբանական վարչությունում, անշարժ գույքի կառավարման վարչությունում պետք է բարձրացնենք: Այդ վարչության պետերն անընդհատ ինձ գալիս ու զեկուցում են՝ չենք հասցնում, պարոն քաղաքապետ, մեզ մարդ է պետք: Ես ասում եմ՝ տղե՛րք ջան, դիմացե՛ք, խնդրում եմ՝ ավել աշխատեք, ավելի պրոդուկտիվ ու ինտենսիվ աշխատե՛ք, մենք չենք ուզում այս պահին այս մասով բարձրացնել հաստիքները: Բայց, այո՛, օպտիմալացում չի նշանակում միայն կրճատում, կարող է մի պահ գալ, որ հաստիքների ավելացում լինի»,- ասաց քաղաքապետը:

    Նա նշեց, որ այս պահին չկա ոչ մի դիմում, որն օրենքից դուրս կամ նորմերի խախտմամբ է մշակվում, իսկ դա շատ ավելի մեծ ռեսուրսներ է պահանջում:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top