Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » ՃՈ-ն կոչ է անում վարորդներին իրենց տուգանքների մասին տեղեկանալ կայքից

    ՃՈ-ն կոչ է անում վարորդներին իրենց տուգանքների մասին տեղեկանալ կայքից

    ՃՈ-ն կոչ է անում վարորդներին իրենց տուգանքների մասին տեղեկանալ կայքից
    Ապրիլ 23, 2019 10:54 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում վարորդներին իրենց տուգանքների մասին տեղեկանալ կայքից:

    Այս առնչությամբ ՃՈ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

    «Վերջին շրջանում հաճախակի են դարձել քաղաքացիների դժգոհությունները՝ կապված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների փաստերով կայացված որոշումների ծանուցման գործընթացի հետ:

    Ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ որոշումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ տրանսպորտային միջոցի հաշվառման կամ նախապես անձի կողմից հայտնված հասցեով:

    Եթե փոստով ուղարկված որոշումը տարբեր պատճառներով հնարավոր չի լինում հանձնել հասցեատիրոջը, այն վերադարձվում է ուղարկողին՝ տվյալ դեպքում՝ Ճանապարհային ոստիկանություն եւ տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների՝ azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում: Այդ դեպքում որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված) որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:

    Հետեւաբար, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների՝ azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված լինելը եւս համարվում է պատշաճ ծանուցում:

    Հնարավոր ոչ բարենպաստ հետեւանքներից խուսափելու նպատակով, Ճանապարհային ոստիկանությունը տրանսպորտային միջոցների սեփականատերերին եւ վարորդներին հորդորում է ծանուցումների համար օգտվել նաեւ azdarar.am ինտերնետային կայքից եւ իրազեկվել փոստային ծառայության կողմից չհանձնված որոշումների առկայության մասին»:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top