Ուրբաթ , 19 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Ծովագյուղ-Շորժա ճանապարհին BMW-ն գլխիվայր շրջվել է

    Ծովագյուղ-Շորժա ճանապարհին BMW-ն գլխիվայր շրջվել է

    Ծովագյուղ-Շորժա ճանապարհին BMW-ն գլխիվայր շրջվել է
    Հուլիս 14, 2019 11:34 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ԱԻՆ  «911» ծառայությանը հուլիսի 13-ին ժամը 20:49-ին տեղեկություն է հաղորդվել, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 1.5-րդ կմ-ին «BMW 318» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Հ., ծնված 1957 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել:

    Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top