Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Տեղի է ունեցել ՀՀ կառավարության պայմանական արտահերթ նիստ

    Տեղի է ունեցել ՀՀ կառավարության պայմանական արտահերթ նիստ

    Տեղի է ունեցել ՀՀ կառավարության պայմանական արտահերթ նիստ
    Սեպտեմբեր 12, 2018 15:27 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության պայմանական արտահերթ նիստ:

    Կառավարության անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում, ըստ զորավարժությունների սցենարի, առկա իրավիճակի մասին և ներկայացրել որոշակի հարցերի լուծման ուղղությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

    Երկրի վարչապետը կարևորել է «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունավետ իրականացումը և սցենարային իրավիճակից բխող զեկույցները լսելուց հետո հանձնարարել շարունակել համակարգված և օպերատիվ աշխատանքները՝ պետական կառավարման համակարգի բնականոն և լիարժեք գործունեությունն ապահովելու համար:

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top