Ուրբաթ , 19 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Տեղի ունեցավ ՀՖՖ 2018-19 մրցաշրջանի մրցանակաբաշխությունը

    Տեղի ունեցավ ՀՖՖ 2018-19 մրցաշրջանի մրցանակաբաշխությունը

    Տեղի ունեցավ ՀՖՖ 2018-19 մրցաշրջանի մրցանակաբաշխությունը
    Հունիս 15, 2019 16:48 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի ֆուտզալի դահլիճում կայացավ ՀՖՖ 2018-19 մրցաշրջանի մրցանակաբաշխությունը:

    Պարգևատրվեցին Հայաստանի Բարձրագույն խմբի, Առաջին խմբի և ֆուտզալի պրոֆեսիոնալ առաջնությունների մրցանակակիրները:


    Մրցանակաբաշխության սկզբում ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար Արթուր Ազարյանը մրցանակ հանձնեց ֆուտզալի պրոֆեսիոնալ առաջնության լավագույն ռմբարկուին՝ Գարեգին Մաշումյանին:

    Այնուհետև մրցանակ ստացավ առաջնության լավագույն ֆուտբոլիստը՝ Սարո Գալստյանը:

    Ֆուտզալի առաջնության երրորդ հորիզոնականն այս մրցաշրջանում զբաղեցրել էր «Կումայրին», երկրորդն «Արմենիան Թրավելն» էր: Չեմպիոնական գավաթն այս տարի բաժին էր հասել «Լեոյին»․ 16 խաղ, 16 հաղթանակ և երկրորդ տարին անընդմեջ «Լեոն» հռչակվել էր առաջնության հաղթող:


    Հայաստանի Առաջին խմբի առաջնության հաղթողը «Յունիոր Սևանն» է: Ակումբի անձնակազմին մեդալները հանձնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը:

    Առաջին խմբում երկրորդ տեղը զբաղեցրեց «Երևանը», իսկ երրորդը՝ «Բանանց-2»-ը:


    Այնուհետև պարգևատրվեցին Բարձրագույն խմբի թիմերը:

    Լավագույն ռմբարկուն այս տարի «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն էր: Մրցանակը նրա փոխարեն ստացավ «Լոռիի» գլխավոր տնօրեն Վահան Դանիելյանը:

    Բարձրագույն խմբի բրոնզե մեդալները բաժին հասավ «Բանանցին»: Ֆայզուլինի թիմը 52 միավորով առաջնությունն ավարտել էր 3-րդ տեղում:

    Արածաթե մեդալները ստացավ «Փյունիկը»: Երևանյան ակումբը չեմպիոնական թեժ մրցավազքում 60 միավորով զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը:

    Դե իսկ ոսկե մեդալները և չեմպիոնական գավաթը ստացավ «Արարատ-Արմենիան», որը հանձնեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Առաջին անգամ մասնակցելով Բարձրագույն խմբի առաջնությանը՝ Վարդան Մինասյանի թիմը 61 միավորով դարձավ առաջնության չեմպիոն:

    Աղբյուրը՝ armsport.am


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top