Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Տեփանոսյանի ծնողները ՊՊԾ գնդի գրավման գործով նիստին մասնակցության թույլտվություն են խնդրել

    Տեփանոսյանի ծնողները ՊՊԾ գնդի գրավման գործով նիստին մասնակցության թույլտվություն են խնդրել

    Տեփանոսյանի ծնողները ՊՊԾ գնդի գրավման գործով նիստին մասնակցության թույլտվություն են խնդրել
    Օգոստոս 14, 2019 16:47 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ինչպես արդեն նշել էինք, այսօր շարունակվեց ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 10 ամբաստանյալների՝  Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի ու մյուսների գործով  դատական նիստը։ Այսօր ցուցմունք են տվել 5 վկաներ։

    Նիստի վերջում դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակել է Յուրի Տեփանոսյանի ծնողների՝ Վահրամ և Աշխեն Տեփանոսյանների  դիմումն՝ ուղղված դատարանին: Նրանք խնդրել են թույլատրել իրենց ևս մասնակցել դատական նիստերին, թեև, հիշեցնենք՝ նրանք դատավարության կողմ չեն:

    Դատավորը հիշեցրեց, որ նիստերն անցկացվում են մասնակի դռնփակ, ամբաստանյալների հարազատներն ու աջակիցները չեն մասնակցում, քանի որ նրանք խոչընդոտել են դատական նիստերի ընթացքը: Այդուհանդերձ, զոհված ոստիկանների ծնողներին  թույլատրեց մասնակցել նիստերին:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top