Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Թույլ չենք տալու, որ նման տոնով խոսեն պետության հետ

    Թույլ չենք տալու, որ նման տոնով խոսեն պետության հետ

    Թույլ չենք տալու, որ նման տոնով խոսեն պետության հետ
    Հուլիս 18, 2019 10:42 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Իջևանում նախօրեին տեղի ունեցած բախումների ժամանակ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ոստիկանություն բերման է ենթարկվել 19 անձ։ Այս մասին այսօր Իջևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

    Օսիպյանը շեշտեց, որ կատարվածի բոլոր մեղավորները պատժվելու են։

    «Մենք հանդուրժող չենք լինելու, և անթույլատրելի եմ համարում նման ոճով ու նման պայմանով խոսել, երկար տարիներ շարունակ իրենք սովոր են եղել ոչնչացնել անտառները, զբաղվել են անտառի առուվաճառքով», – հայտարարեց ոստիկանապետը։

    Ըստ ոստիկանապետի, բոլոր գործողությունները լինելու են օրենքին համապատասխան և թույլ չեն տալու, որ նման տոնով խոսեն պետության հետ ու ավելին՝ թելադրեն, թե ինչ անել։

     


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top