Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Տիգրան Ավինյանն ընդունել է Ռումինիայի նորանշանակ դեսպանին

    Տիգրան Ավինյանն ընդունել է Ռումինիայի նորանշանակ դեսպանին

    Տիգրան Ավինյանն ընդունել է Ռումինիայի նորանշանակ դեսպանին
    Օգոստոս 13, 2019 16:04 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Օգոստոսի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին:

    Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է վերջինիս առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ հավելելով, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ռումինիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված փոխգործակցությանը:

    Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կորնել Իոնեսկուն նշել է, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացման համար։

    Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են անցած տարի երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճը: Միաժամանակ նշվել է, որ երկկողմ տնտեսական հարաբերություններում առկա է զգալի ներուժ և անհրաժեշտ է ակտիվ աշխատանքներ տանել այն իրացնելու համար: Այս համատեքստում կարևորվել է հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:

    Կողմերը առանձին անդրադարձ կատարեցին համեմատաբար վերջերս բացված Երևան-Բուխարեստ ուղիղ չվերթին, որը մեծ դեր կարող է խաղալ գործարար կապերի և զբոսաշրջության ակտիվացման գործում:

    Զրուցակիցներն ընդգծել են Ռումինիայի հայ համայնքի ունեցած դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում:

    Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top